Jump to content

Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Էդվարդ Թիչ (անգլ.՝ Edward Teach կամ Thatch), առավել հայտնի որպես Սև Մորուք (անգլ.՝ Blackbeard), անգլիացի ծովահեն, ով գործել է Վեստ Ինդիայի ջրերում և Բրիտանիայի հյուսիսամերիկյան գաղութների արևելյան ափերին։ Նա համարվում է պատմության ամենահայտնի ծովահեններից մեկը։

Սև Մորուքի վաղ կյանքի մասին քիչ բան է հայտնի: Հնարավոր է, որ նա նավաստի է եղել Թագուհի Աննայի պատերազմի ժամանակ գործող մասնավոր ռազմական նավերում, նախքան Բահամյան կղզիներում գտնվող Նյու Փրովիդենսում հաստատվելը։ Այն հանդիսացել է կապիտան Բենջամին Հորնիգոլդի բազան, ում անձնակազմին Թիչը միացել է մոտ 1716 թվականին։ Հորնիգոլդը նրան նշանակել է իր կողմից զավթված շլյուպի կապիտան, և երկուսով ձեռնամուխ են եղել բազմաթիվ ծովահենային հարձակումների։ Նրանց ուժերը համալրվել են նավատորմին ևս երկու նավի միացմամբ, որոնցից մեկը ղեկավարել է Սթիդ Բոնեթը։ Սակայն 1717 թվականի վերջին Հորնիգոլդը հեռանում է ծովահենությունից՝ իր հետ տանելով երկու նավ։

Թիչը զավթել է «Լա Կոնկորդ» (ֆրանսերեն՝ La Concorde) ֆրանսիական ստրկատիրական նավը, վերանվանել է այն «Թագուհի Աննայի վրեժը», զինել է 40 թնդանոթով և համալրել ավելի քան 300 հոգանոց անձնակազմով։ Նրա մականունն առաջացել է իր խիտ, սև մորուքից և սպառնալից արտաքինից։ Հաղորդվում է, որ նա գլխարկի տակ վառվող պատրույգներ է կապել՝ թշնամիներին ահաբեկելու համար։ Նա ձևավորել է ծովահենների դաշինք և շրջափակման ենթարկել Հարավային Կարոլինայի Չարլզ Թաուն նավահանգիստը՝ փրկագին պահանջելով դրա բնակիչներից։ Այնուհետև նա «Թագուհի Աննայի վրեժը» նավը խրել է ավազուտի մեջ Հյուսիսային Կարոլինայի Բոֆորտ քաղաքի մոտակայքում։ Նա բաժանվել է Սթիդ Բոնեթից և հաստատվել Հյուսիսային Կարոլինայի Բաթ քաղաքում, որտեղ ստացել է թագավորական ներում։ Այնուամենայնիվ, շուտով նա նորից վերադառնում է ծով, ինչը գրավում է Վիրջինիայի նահանգապետ Ալեքսանդր Սպոտսվուդի ուշադրությունը։ Սպոտսվուդը ձևավորում է զինվորների և նավաստիների խումբ՝ նրան գերեվարելու համար։ 1718 թվականի նոյեմբերի 22-ին Օքրաքոքում տեղի ունեցած կատաղի ճակատամարտից հետո Թիչն ու նրա անձնակազմի մի քանի անդամներ սպանվել են նավաստիների փոքրաթիվ ուժերի կողմից՝ լեյտենանտ Ռոբերտ Մեյնարդի գլխավորությամբ։ Նրա առաջնորդող «Թագուհի Աննայի վրեժը» նավը ջրասուզակների կողմից հայտնաբերվել է 1996 թվականի նոյեմբերին՝ Հյուսիսային Կարոլինայի ափերի մոտ գտնվող Բոֆորտի նեղուցում։

Թիչը խորամանկ և հաշվենկատ առաջնորդ է եղել, ով խուսափել է բռնության կիրառումից՝ դրա փոխարեն ապավինելով իր ահարկու կերպարին, որպեսզի հասնի իր կողմից թալանվող մարդկանց ցանկալի արձագանքին։ Նրա մահից հետո նրա կերպարը ռոմանտիզացվել է՝ դառնալով տիպիկ ծովահենի ներշնչանքի աղբյուր գեղարվեստական տարբեր ժանրերի ստեղծագործություններում։ Ավելին

Նորություններ

← «Նորություններ»


Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-ամերիկյան հարվածներ Իրանին (2026)  Իրանի բողոքի ցույցեր  Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


Վերջերս մահացածներ՝ Նիրմալ Պուրջա Ֆրանկո Բարեզի  Քևին Քիգան  Սեմ Նիլ  Բոնի Թայլեր  Արտաշես Ալեքսանյան

Գիտե՞ք, որ․․․

← «Գիտե՞ք, որ...»



Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
330 383
հոդված
692
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


Այս օրը պատմության մեջ

← «Այսօր պատմության մեջ

Գագիկ Գինոսյան
Գագիկ Գինոսյան